Ովքե՞ր կօգտվեն տրանսպորտի սակագների արտոնություններից․ նախագիծ

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը այսօր՝ նոյեմբերի 19-ին, Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց ներկայացրեց տրանսպորտի սակագնային փաթեթում սոցիալական տարբեր խմբերի համար նախատեսված առավելությունները․

«Նախագծով նախատեսվում է մասնավորապես՝ մինչև 7 տարեկան երեխաների համար անվճար երթևեկության հնարավորություն, դպրոցականների` 8-17 տարեկանների համար՝ 20 տոկոսով ավելի մատչելի, միակողմանի և երկկողմանի ծնողազուրկներին՝ նույն տարիքային խմբում` անվճար, թոշակառուներին՝ 30 տոկոս, ուսանողներին՝ 15 տոկոս, միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ ուսանողներին՝ անվճար, մանկատներում և ծերանոցներում գտնվողներին՝ անվճար, փարոսի շահառուներին՝ 20 տոկոս»,-նշեց Գրիգորյանը՝ շարունակելով շարքը։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել