Վրաստանի նորընտիր խորհրդարանի նիստը տեղի կունենա նոյեմբերի վերջին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նոյեմբերի 25-ին տեղի կունենա երկրի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը։ Նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք ենթադրում ենք, որ նախագահը կրկին կխախտի սահմանադրությունը և խորհրդարանի նիստ չի նշանակի»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ այս դեպքում խորհրդարանը կհանդիպի ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո տասներորդ օրը, այսինքն՝ նոյեմբերի 25-ին:

Նախօրեին Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Գիորգի Կալանդարիշվիլին ստորագրել էր խորհրդարանական ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել