Գերմանիայի կանցլերը մեկնաբանել է Ռուսաստանի նախագահի հետ իր վերջին զրույցը, որը տեղի է ունեցել նոյեմբերի 15-ին: Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ խոսակցությունը ոչ մի նշան ցույց չի տվել, թե Ուկրաինայում պատերազմի վերաբերյալ Ռուսաստանի նախագահի հայացքները փոխվել են: Կանցլերը դա անվանել է «վատ նորություն»:
Մյուս կողմից Շոլցը զրույցը որակել է «կարևոր և մանրամասն»՝ պնդելով, որ շարունակելու է շփումը Պուտինի հետ և առաջիկայում նոր զրույց կունենան:
Սա երկու երկրների առաջնորդների առաջին հեռախոսազրույցն էր 2022 թվականի դեկտեմբերից ի վեր։