2 հրթիռ է արձակվել Իսրայելի վարչապետ Նեթանյահուի՝ Կեսարիա քաղաքում գտնվող տան ուղղությամբ

Շաբաթ օրը երկու հրթիռ է արձակվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Կեսարիա քաղաքում գտնվող տան ուղղությամբ։ Դրանք ընկել են տան բակում, հայտնում է The Times of Israel-ը՝ հղում կատարելով Իսրայելի ոստիկանությունը։

Հայտարարության մեջ նշվում է, որ Նեթանյահուն և նրա ընտանիքի անդամները միջադեպի պահին տանը չեն եղել։

Պարբերականը հայտնում է, որ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը խստորեն դատապարտել է կատարվածը։ Նա նշել է, որ քննարկել է իրավիճակը, ընդգծել «միջադեպի պատասխանատուների դեմ հրատապ հետաքննության և գործողությունների անհրաժեշտությունը»։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի առթիվ 3 մարդ է ձերբակալվել, վնասներ չեն եղել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել