Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատաել՝ հայտնելով, որ Անգլիայում ուժեղ փոթորիկներ են տեղի ունենում։
«Անգլիայում և Շոտլանդիայում նոյեմբերի 19-ին փոթորիկը (45-50մ/վ արագությամբ) կփակի Լա Մանշը և կուղղվի դեպի Գերմանիա։ Մեծ Բրիտանիայի իշխանությունները զգուշացրել են, որ էլեկտրաէներգիայի անջատումներ և երթևեկության խնդիրներ են սպասվում»,-նշել է նա՝ կից հրապարակելով լուսանկարներ։
