Երկու տար անց Օլաֆ Շոլցը զանգահարել է Վլադիմի Պուտինին

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը 2022 թվականի դեկտեմբերից ի վեր առաջին անգամ զանգահարել է Վլադիմիր Պուտինին, քաղաքական գործիչները մտքեր են փոխանակել Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, գում է РИА Новости-ն։

Նշվում է, որ Պուտինը Շոլցին հիշեցրել է, որ ներկայիս ճգնաժամը ՆԱՏՕ-ի երկարամյա ագրեսիվ քաղաքականության ուղղակի արդյունքն է։

Խոսելով դիվանագիտական ​​կարգավորման հեռանկարների մասին՝ ՌԴ ղեկավարը հիշեցրել է, որ Մոսկվան երբեք չի հրաժարվել Կիևի կողմից ընդհատված բանակցություններից և պատրաստ է վերսկսել դրանք։

Քաղաքական գործիչները քննարկել են նաև ռուս-գերմանական հարաբերությունները։ Խոսելով Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին՝ Պուտինը Շոլցին տեղեկացրել է այն միջոցների մասին, որոնք Ռուսաստանը ձեռնարկում է լարվածությունը թուլացնելու և տարածաշրջանում ճգնաժամից խաղաղ ճանապարհներ գտնելու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել