ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն ձերբակալել է երկրի 28-ամյա բնակիչ Անաս Սաիդին, ով ծրագրել էր ահաբեկչություն իրականացնել Հյուսթոն քաղաքում (Տեխաս) «2001 թվականի սեպտեմբերի 11-ի իրադարձությունների սցենարի համաձայն»: Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ ասվում է տեղական հետախուզական գործակալության հայտարարության մեջ։
«Անաս Սաիդը ձերբակալվել է անցյալ շաբաթ այն բնակարանային համալիրում, որտեղ նա ապրում էր: Մենք կանխեցինք հնարավոր ահաբեկչությունը հենց այստեղ՝ Հյուսթոնում»,-աղբյուրի փոխանցմամբ՝ ասվում է ՀԴԲ-ի հայտարարության մեջ, որը հրապարակվել է X-ում:
Կասկածյալը խոստովանել է, որ «մտադիր էր իրականացնել 9/11-ի ոճով հարձակում՝ ունենալով անհրաժեշտ ռեսուրսներ», ինչպես նաև առաջարկել է իր տունը որպես ապաստան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների համար:
Բացի այդ, Սաիդն ուսումնասիրել է քաղաքի հավաքագրման կենտրոնների վրա հարձակվելու մեթոդները և փորձել է քարոզչություն իրականացնել Իսլամական պետության համար։
2001 թվականի սեպտեմբերի 11-ին «Ալ-Քաիդա» խմբավորման կողմից մի շարք ահաբեկչությունների արդյունքում զոհվել է գրեթե 3 հազար մարդ, վիրավորվել՝ ավելի քան 6 հազարը։