Ֆրանսիան անհանգստացած է Մասկի պլաններից

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն մտահոգված է միլիարդատեր Իլոն Մասկի հնարավոր դերով Դոնալդ Թրամփի ապագա վարչակազմում։ Փարիզը հիշեցնում է ժողովրդավարության կարևորության մասին։

«Հուսանք, որ նա ամերիկյան ժողովրդավարության հետ չի անի այն, ինչ արեց Twitter-ի հետ: Ժողովրդավարությունը փխրուն գանձ է»,- ասել է Բարոն՝ մեկնաբանելով Մասկի հնարավոր նշանակումը Թրամփի վարչակազմում։

Նախարարը նաև կոչ է արել «չկրկնել ամերիկացի դեմոկրատների ճակատագիրը» և վերադառնալ ժողովրդավարության ակունքներին՝ «իշխանություն և պատասխանատվություն քաղաքացիների համար»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել