«Ադրբեջանի ժողովուրդը չպետք է մոռանա պատմությունը»․ Ալիև

«Մենք պետք է պատրաստ լինենք և այժմ պատրաստ ենք ցանկացած նոր սադրանքի»,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ուղերձով դիմել է ժողովրդին։

Ալիևը, դիմելով ժողովրդին «հաղթանակի օրվա» կապակցությամբ, նշել է, որ Ադրբեջանը մարտի դաշտում վրեժխնդիր է եղել իր նահատակների համար՝ վերականգնելով «տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։

Ալիևն ընդգծել է, որ որոշ արևմտյան հովանավորներ փորձում են Հայաստանը ներկայացնել որպես «խաղաղության աղավնի», կարծես 30-ամյա «օկուպացիան և ավերածությունները» տեղի չեն ունեցել։

Ըստ նրա՝ այդ երկրի ժողովուրդը չպետք է մոռանա պատմությունը։

«Քառասունչորս օր Ադրբեջանի զինված ուժերը միայն ու միայն առաջ են գնացել։ Ադրբեջանական ժողովուրդը շատ լավ հիշում է, որ մեծ տերությունները, միջնորդները, ովքեր իբր փորձել են լուծել այս հարցը՝ հայ-ադրբեջանական հակամարտությունը, բազմիցս հայտարարել են, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Ի՞նչ էին ուզում ասել ադրբեջանցի ժողովրդին. նրանց ծրագրերը ոչ թե հարցերը լուծելն էին, ոչ թե օկուպացիային վերջ դնելը, այլ ադրբեջանական հողերը հավերժ պահել հայկական օկուպացիայի տակ»,-հավելել է Ալիևը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել