Ուկրաինայի կողմից ռազմական գործողություններին որպես վարձկան մասնակցած Հայաստանի քաղաքացի Արմեն Բալյանը բերման է ենթարկվել «Դոմոդեդովո» օդանավակայանում, հարուցվել է քրեական գործ։ Այս մասին ТАСС -ին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Բալյանը ձերբակալվել է Դոմոդեդովո օդանավակայանում՝ Ռուսաստանի Դաշնության տարածք մուտք գործելու փորձի ժամանակ: Բալյանն ընդունել է մեղքը իրեն առաջադրված հանցագործության մեջ, տվել է բազմակողմանի ցուցմունք և հաստատել զինված ընդհարմանը որպես վարձկանի մասնակցելու փաստը»,- նշվել է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ 2022 թվականի նոյեմբերին Հայաստանի քաղաքացի Արմեն Բալյանը Մոլդովայի հետ սահմանով ժամանել է Ուկրաինա, որտեղ տարածքային պաշտպանության ստորաբաժանումների կազմում մինչև 2023 թվականի դեկտեմբերը դրամական պարգևի դիմաց մասնակցել է ռազմական գործողություններին։
«Քննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 2024 թվականի օգոստոսին Բալյանին հեռակա մեղադրանք է առաջադրվել վարձկանության համար (ՌԴ Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մաս) և նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։