ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն իրեն նախագահ է հայտարարել: Նա այս մասին ասել է Վեսթ Փալմ Բիչում իր աջակիցներին։
«Մենք պատրաստվում ենք օգնել մեր երկրին ապաքինվել: Մենք պատրաստվում ենք մեր երկրի վերաբերյալ ամեն ինչ շտկել: Այս երեկո մենք պատմություն կերտեցինք: Սա իսկապես կլինի Ամերիկայի ոսկե դարաշրջանը», – ասել է Թրամփը Վեսթ Փալմ Բիչում իր աջակիցներին:
Աղբյուրը նկատում է, որ ո՛չ Թրամփը, ո՛չ դեմոկրատների թեկնածու Քամալա Հարրիսը չեն ապահովել հաղթելու համար անհրաժեշտ ընտրական կոլեգիայի 270 ձայնը:
Սակայն ըստ Fox News-ի հաշվարկների՝ Թրամփը հավաքել է 277 ձայն, Հարրիսը` 226: Վերջնական արդյունքները հայտնի կլինեն ավելի ուշ: