Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Ադրբեջանում կայանալիք COP29 կլիմայի փոփոխության համաժողովին։
Այս մասին հայտնում է Euronews լրատվականը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ևս չեն մասնակցելու համաժողովին։