Վրաստանի կառավարությունը միանշանակ եվրոպամետ է. Կոբախիձե

Վրաստանի կառավարությունը միանշանակ եվրոպամետ է․ իտալական Sky հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Այստեղ մեզ համար ընտրության հարց չկա, քանի որ Վրաստանի Սահմանադրությունը որպես երկրի արտաքին քաղաքականության գերակայություն սահմանում է, որ յուրաքանչյուր կառավարություն պետք է բոլոր ջանքերը գործադրի Վրաստանի եվրաինտեգրմանը նպաստելու համար։

Իշխանությունն ակնհայտորեն եվրոպամետ է»,- ասել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել