Իրանը և Ադրբեջանը կանցկացնեն փրկարարական զորավարժություններ Կասպից ծովում։
Զորավարժությունների հիմնական փուլը կանցկացվի վաղը Իրանի և Ադրբեջանի ռազմածովային ուժերի մասնակցությամբ` «Համագործակցություն հանուն խաղաղության և բարեկամության» կարգախոսի ներքո։
Ինչպես հայտնում է Mehr լրատվականը այս զորավարժությունների անցկացման նպատակն է ամրապնդել անվտանգությունը տարածաշրջանում և ընդլայնել բազմակողմ համագործակցությունը երկու երկրների միջև։