4,8 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Գերմսար քաղաքի մոտ, որը գտնվում է Իրանի հյուսիսում՝ Սեմնան նահանգում:
Tasnim լրատվականի տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով զոհեր չկան, սակայն մի քանի հոգի տուժել է։
Գերմսարի պրեֆեկտ Ռեզա Հանին պարզաբանել է, որ երկրաշարժի պատճառով մի քանի բնակելի շենքերում անջատվել է էլեկտրաէներգիան և ինտերնետը։