ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1974 թվականին ծնված Վաղինակ Քարամյանը։
Նա հոկտեմբերի 20-ին դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել։
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Վաղինակ Քարամյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Նոր Նորքի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02։