Խարդախության անհիմն մեղադրանք՝ առանց տուժողի. «ենթադրյալ տուժողը» հաստատում է Վերմիշյանի անմեղությունը գործով 4-րդ դրվագում

Վահագն Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևն իր եզրափակիչ ելույթում անդրադարձավ իր պաշտպանյալին մեղսագրվող արարքներից չորրորդ դրվագին՝ ենթադրյալ խարդախության կատարմանը։

Այս դրվագով Վահագն Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ փաստացի 2.500 ԱՄՆ դոլար արժեքով ծառայությունների մատուցման դիմաց Վահագն Վերմիշյանը խաբեությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, Զոհրաբ Հովհաննիսյանից ստացել է խոշոր չափերի 1.193.575 ՀՀ դրամին համարժեք 2.500 ԱՄՆ դոլար, որն էլ խարդախության եղանակով հափշտակել է։

Մեղադրանքի կողմն այս դրվագի վերաբերյալ բերում է երկու փաստարկ, դրանցից առաջինը վերաբերում է Զոհրաբ Հովհաննիսյանի ցուցմունքին, որ տվել է 2500 դոլար Վահագն Վերմիշյանին, 2500 դոլար՝ Գագիկ Փանոսյանին, և երկրորդը՝ Գագիկ Փանոսյանի ցուցմունքն առ այն, որ ինքը գումարային խոսակցություն չի ունեցել, վերցրել է միայն գումարի կեսը։

«Այն անձը, ու մենթադրյալ մոլորեցրել էր պարոն Վերմիշյանը, պնդում է՝ ինքը ոչ միայն մոլորված չէ, այլև իր խնդրին տրվել է ավելի մատչելի լուծում, ու այս առումով այդ անձն իրեն խաբված չի համարում, հակառակը, համարում է, որ պարոն Վերմիշյանի գործողութւոններով ինքը ստացել է նյութական օգուտ, որովհետև այլ տեղեր պատվերը պետք է անեին 15 հազար դոլարով, իսկ պարոն Վերմիշյանին դիմելով խնդիրը հանգուցալուծվելու էր 5 հազար դոլարով»,-նշեց Ալեքսանդր Կոչուբաևը։

Նրա խոսքով՝ Վերմիշյանը Զոհրապ Հովհաննիսյանը ներկայությամբ է ասել՝ «5 հազարը տուր, երկուսուկեսը մնում է էստեղ, երկուսուկեսը կտանես, կտաս ճարտարապետ Գագիկ Փանոսյանին, և էս պայմաններում, երբ անձին հաստատապես հայտնի էր, որ երկուսուկեսը մնալու է պարոն Վերմիշյանի մոտ՝ հետագա ծախսերը հոգալու համար, ո՞րն էր մոլորյալ վիճակը, ո՞րն էր պաշտոնական դիրքի օգտագործման վիճակը, որը դիտարկվել է որպես խարդախությյուն»։

Նախագահող դատավոր Կարեն Ամիրյանի պաշտպանի հարցրեց՝ վերջինիս պատկերացմամբ գումարի մյուս մասը՝ 2500 դոլարը, ով պետք է փոխանցեր, պաշտպանը պատասխանեց․ «Ես չէ, Զոհրապը Հովհաննիսյանը էդ հարցին պատասխանել է, որ 2500-ը անձամբ պետք է տար նախագիծը սկսելու համար, 2500-ը, որ պարոն Վերմիշյանի մոտ էր, պետք է պարոն Վերմիշյանը տեսներ պատվերը պատշաճ է կատարվել, քանի որ, խնդրում եմ, հաշվի առեք իր մերձավորի ընկերն է եղել տուժողը»։

Խարդախության դրվագի վերաբերյալ պաշտպանը հայտնեց՝ դա խարդախություն չպետք է որակվեր, քանի որ Վերմիշյանի և Զոհրապ Հովհաննիսյանի միջև վստահության չարաշահման դրսևորումներ չեն եղել, Հովհաննիսյանը ցուցմունքներով հայտնել է, որ իրեն տուժած չի համարում։

Խարդախության դրվագի հակիրճ ամփոփում.

Պաշտպանության կողմը հիմնավոր փաստարկներ ներկայացրեց այս դրվագով մեղադրանքի վերաբերյալ.

1․ Հակափաստարկներ.

  • Զոհրապ Հովհաննիսյանը՝ որպես Վահագն Վերմիշյանի մերձավորի ընկեր, հաստատել է գործարքի օրինականությունը,
  • վստահության չարաշահում չի եղել՝ հաշվի առնելով նրանց մերձավոր հարաբերությունները։

2․ Գործարքի թափանցիկությունը.

  • գործարքի բոլոր պայմանները նախապես հայտնի են եղել Զոհրապ Հովհաննիսյանին,
  • 2500 դոլարը պահվում էր Վահագն Վերմիշյանի մոտ՝ նախագծի ավարտից հետո ընկերության կողմից ծառայության մատուցման հետ կապված այլ ծախսերի վճարման համար, իսկ 2500-ը տրվել էր Գագիկ Փանոսյանին՝ որպես ընկերության կողմից նախագծի պատրաստման վճար։

3․ Տուժողի բացակայություն և նյութական օգուտ.

  • Զոհրապ Հովհաննիսյանն ոչ միայն իրեն տուժող չի համարում, այլև ստացել է էական նյութական օգուտ, ավելին՝ Զոհրաբ Հովհաննիսյանի տուժողի դատավարական կարգավիճակը դադարեցվել է,
  • Շուկայական. 15,000 դոլարի փոխարեն ծառայությունն ստացել է 5000 դոլարով։

4․ Գագիկ Փանոսյանի գործոնը.

  • Գագիկ Փանոսյանի ցուցմունքը գումարային խոսակցության բացակայության մասին չի կարող հիմք հանդիսանալ Վերմիշյանի մեղավորության համար,
  • գումարի փոխանցման մեխանիզմը եղել է թափանցիկ և համաձայնեցված։
  1. Այլ փաստեր.
  • Այս դրվագով նախաքննական մարմնի հիմնավորումներն ամբողջությամբ հերքելով, Վահագն Վերմիշյանի պաշտպանական կողմը այլ իրականություն է ներկայացնում: Iravaban.net-ի հետ զրույցում Վահագն Վերմիշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն նշել է, որ դատավորը Վերմիշյանին մեղավոր է ճանաչում խարդախության մեջ՝ չնայած դատավճռով արձանագրում է վնասի բացակայությունը։  Մանրամասները հասանելի են Iravaban.net  հրապարակման մեջ։

Եզրահանգում՝ Պաշտպանական կողմը հիմնավորում է խարդախության մեղադրանքի անհիմն լինելը՝ հենվելով երեք առանցքային փաստերի վրա՝ Զոհրապ Հովհաննիսյանի և Վահագն Վերմիշյանի մերձավոր հարաբերությունների, գործարքի պայմանների նախնական թափանցիկության և տուժողի կողմից նյութական օգուտի ստացման փաստի վրա։ Հաշվի առնելով նաև Զոհրապ Հովհաննիսյանի՝ տուժող չլինելու մասին հստակ դիրքորոշումը և Զոհրաբ Հովհաննիսյանի տուժողի դատավարական կարգավիճակի դադարեցումը, մեղադրանքի այս դրվագը զուրկ է իրավական հիմնավորվածությունից։

Վահագն Վերմիշյանն առաջադրված մեղադրանքի բոլոր դրվագներով իրեն մեղավոր չի ճանաչում և արդարացում է պահանջում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել