Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը երեկ՝ հոկտեմբերի 29-ին, տեսանյութ էր հրապարակել և կից գրառել՝ «Իսպանիան նույնպես տուժում է վատ եղանակից։ Երեկ երեկոյան ուժեղ կարկուտը մեծ վնաս է հասցրել Անդալուսիայի բնակավայրերին»։

«Իսպանիայի ազգային օդերևութաբանական ծառայությունը (AEMET) հայտարարել է, որ օրական ամենաշատ տեղումները գրանցվել են Չիվա շրջանում՝ Վալենսիայից 30 կմ դեպի արևմուտք՝ 445,4 մմ։
Սա Իսպանիայում տեղումների օրական քանակի մեծությամբ երկրորդ արժեքն է 1996 թվականի սեպտեմբերի 11-ին Տավերնես դե լա Վալ քաղաքում 520 մմ-ից հետո:
Climatebook գիտական թիմի կողմից ստացված նախնական արբանյակային տվյալները ցույց են տալիս, որ արևելյան Իսպանիայի մեծ տարածքում ավելի քան 100-150 մմ անձրև է տեղացել (180 մմ կենտրոնական Վալենսիայում), իսկ որոշ տեղերում՝ ավելի քան 250 մմ՝ 24 ժամվա ընթացքում»: