«Պետք է քննարկվի կինոյի ոլորտում ներդրումների մասնակի վերադարձի կարգի նախագիծը, որը բյուջետային իմաստով արդեն պլանավորված է։
Ունենք մինչև 40 տոկոսի ներդրումների վերադարձ՝ հիմնականում իրացված հարկերի վերադարձի տեսքով, և սա մի կողմից թույլ կտա նրանց կինոարտադրության ծավալները մեծացնել, մյուս կողմից էլ՝ մեր երկրում կխթանի ներդրումային միջավայրը»,-այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նախարարը նկատեց՝ կինոինդուստրիան արագ զարգացող ճյուղ է․ «Այդ իմաստով մենք արդեն ունենք կնքված հուշագրեր Netflix-ի հետ՝ նրանց կողմից այստեղ մի քանի սերիալներ նկարելու վերաբերյալ, մի քանի այդպիսի նախագծեր կան, որոնք այս մասնակի վերադարձի նախագծի կիրառման պարագայում ավելի մեծ թափ կստանան»։