ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 1.2 մլրդ դրամի ստվերային շրջանառություն, հայտնում են ՊԵԿ-ից։
Շինանյութի մանրամեծածախ առևտուր իրականացնող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց գանձել է կանխիկ գումար և չի տրամադրել ՀԴՄ կտրոն, ինչի արդյունքում խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց։
Ձեռք բերված փաստական տվյալների հիմքով կատարվել է պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկ, համաձայն որի՝ պետությանը պատճառվել է շուրջ 354 մլն դրամի վնաս։
Տեսանյութը՝ այստեղ։