Նախատեսվում է հանդիպում ադրբեջանական կողմի հետ՝ քննարկելու գերիների և անհետ կորածների հետ կապված հարցեր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը։
«Հանդիպում դեռ չի եղել, շատ հնարավոր է առաջիկայում նման հանդիպում կազմակերպվի»,-նշեց նա։
Անդրադառնալով հրապարակվող թվերին, ըստ ոնոց՝ 4000 անհետ կորած համարվող անձ կա, ԱԱԾ տնօրենն ասաց, որ թվեր չի կարող հնչեցնել։
Թե որտեղ է կայանալու հանդիպումը, նա նշեց, որ դեռ կոնկրետ որոշում չունեն, հակառակ դպքում անպայման կասեր։ Իսկ թե ինչ արդյունք սպասել այդ հանդիպումից, նա ասաց․ «Արդյունքների մասով չշտապենք հայտարարություններ անել»։