Սահմանազատման գործընթացի արդյունքում, կարծում եմ` ադրբեջանցիները դուրս կգան ՀՀ տարածքից, լրագրողներին ասաց ՀՀ ԱԱԾ տնօրենը։
Պատասխանելով ազգային սպառնալիք հանդիսացող գործոնների կամ մարդկանց մասին հարցին` Արմեն Աբազյանը հորդորեց անհոգ լինել` վստահեցնելով, որ մեծ ծավալի աշխատանք է իրականացվում այդ առումով։
Իսկ հայ-իրանական և հայ-թուրքական սահմանները միայնակ վերահսկելու որոշում, ըստ Աբազյանի, այս պահին չկա։
ԱԱԾ տնօրենը հայտնեց նաև, ըստ նախնական պայմանավորվածության՝ 2025թ. հունվարի 1-ից «Ագարակ» սահմանային կետում ամբողջական սահմանային ծառայությունը կիրականացվի Հայաստանի սահմանապահ զորքերի կողմից։