ՀՀ-ում քանի՞ անձի մոտ է կյանքում առաջին անգամ հաստատվել հոգեկան խանգարման ախտորոշում

Ըստ «Առողջություն և առողջապահություն» վիճակագրական տարեգրքի տվյալների՝ 2023 թվականի ընթացքում կյանքում առաջին անգամ հաստատված հոգեկան խանգարման ախտորոշմամբ պացիենտների թիվը եղել է 2989։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ 0-14 տարեկան անձանց շրջանում այդ թիվը կազմել է 391։

15-17 տարեկանների շրջանում հոգեկան խանգարման ախտորոշում հայտնաբերվել է 90 անձի մոտ։

648 անձ եղել է 18-19 տարեկանների շրջանում։

Հոգեկան խանգարման ախտորոշմամբ պացիենտների ամենամեծ թիվը գրանցվել է 20-39 տարիքային խմբում՝ 920 անձ։

40-64 տարեկանների շրջանում՝ 548 պացիենտ, 65 և ավելի տարիքայինների մոտ՝ 392 անձ։

Մարիամ Անտոնյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել