Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցն իրավունք ունի ընկերության կանոնադրական կապիտալում իր բաժնեմասը (դրա մասը) գրավ դնել ընկերության մեկ կամ մի քանի մասնակիցների և երրորդ անձանց, եթե դա արգելված չէ ընկերության կանոնադրությամբ:
ՍՊԸ մասնակցի գրավ դրված բաժնեմասի (դրա մասի) վրա բռնագանձում տարածվում է օրենքով սահմանված կարգով:
Ընկերության մասնակցի բաժնեմասը, մինչև դրա լրիվ վճարումը, կարող է գրավ դրվել միայն այն մասով, որն արդեն վճարված է:
Ընկերության մասնակցի բաժնեմասի նկատմամբ գրավի իրավունքը ծագում է իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից գրավի իրավունքի գրանցման պահից: Ընկերության մասնակցի բաժնեմասի նկատմամբ գրավի իրավունքի գրանցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Բանկ հանդիսացող ընկերությունների մասնակիցների բաժնեմասի նկատմամբ գրավի իրավունքի գրանցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը: