«Հա-հա-հա, դա ես եմ»․ ՌԴ-ում 13-ամյա աղջիկը կասկածվում է իր երկու մանկահասակ քույրերի սպանության մեջ

Երկու մանկահասակ աղջիկներ սպանվել են այն ժամանակ, երբ նրանց ծնողները Տոլյատիի ոստիկանական բաժանմունքում «իրենց հարաբերություններն էին պարզում»։

Ըստ նախնական վարկածի՝ սպանությունը կատարվել է երեխաների քրոջ՝ 13-ամյա աղջկա կողմից։ Նա հաճախ էր մնում քույրերի մոտ, իսկ այդ օրը, ըստ նախնական տեղեկությունների, դանակահարել է նրանց: Բացի այդ, ըստ ականատեսների, մարմինների վրա եղել են կծածի հետքեր։

Քույրերի սպանության մեջ կասկածվող աշակերտուհին ուղարկվել է հոգեբանական փորձաքննության։ Դրա արդյունքներով՝ աղջիկը, ամենայն հավանականությամբ, կուղարկվի հարկադիր բուժման։

Ըստ SHOTի՝ 13-ամյա կասկածյալի մոտ ախտորոշվել են հոգեկան առողջության հետ կապված խնդիրների նախանշաններ՝ մինչ աղջիկների դաժան սպանությունը։ Լրատվամիոջների տեղեկություններով՝ աղջկա հետ հոգեբաններ են աշխատել, սակայն նա հաշվառված չի եղել հոգեկան առողջության կլինիկայում։

Քույրերը տարբեր հայրեր են ունեցել։ Սպանված երեխաները իրենց մոր վերջին զուգընկերոջից են։

Մայրը՝ 41-ամյա Իրինան, ապրում էր 32-ամյա Յուրիի հետ։ Սակայն, ընտանիքի հարազատների խոսքով, տղամարդը բոլոր աղջիկներին վերաբերվել է որպես իր ընտանիքի անդամների։ Ըստ ականատեսների՝ նրանց հաճախ էր այգում զբոսնելու տանում։

Ren TVն խոսել է ընտանիքի հարևաններից մեկի հետ։ Նա հայտնել է, որ իր առաջին զուգընկերոջից կինը բաժանվել էր ալկոհոլից կախվածության պատճառով, նա ուներ երեք մեծ դուստր, իսկ երկրորդից՝ երկու փոքր։

Աղջիկը, ով կասկածվում է իր քույրերի սպանության մեջ, իրեն տարօրինակ է պահել։ Հարևանի խոսքով՝ մայրը խոսել է աղջկա՝ դպրոցում ցածր առաջադիմության և անհնազանդության մասին։

Հարևանները պատմել են նաև, որ ծնողներին երբեք չեն տեսել երեխաների վրա բղավելիս: Քույրերը միշտ լավ հագնված էին՝ «տիկնիկների պես», իսկ 5-ամյա սպանված աղջիկը գնում էր ըմբշամարտի։

Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ, երբ հայրը տեսել է իր դուստրերին բնակարանում մահացած, սարսափահար դուրս է վազել մուտքից և երկար ժամանակ չի կարողացել ուշքի գալ։ Ականատեսների վկայությամբ՝ տղամարդը դողում էր ու բարձր բղավում։

Սպանության համար կասկածվող աղջիկը նախապես գրել է մորը, որ զբոսնում, իսկ երբ հարցրել են, թե ինչ է պատահել տանը, նա պատասխանել է՝ «հա-հա-հա, դա ես եմ»:

ՌԴ քննչական կոմիտեի կողմից հրապարկված տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել