Կրեմլում Փաշինյանին ընդունել է Վլադիմիր Պուտինը

Կրեմլում մեկնարկել է Պուտին-Փաշինյան հանդիպումը։

Պուտինը Փաշինյանին ասել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունները դինամիկ են զարգանում և մինչև 2024 թվականի վերջը կարող են հասնել 14-16 միլիարդ դոլարի, ինչը ռեկորդային ցուցանիշ կլինի․ «Ապրանքաշրջանառությունը անցած տարի եղել 7,4 մլրդ դոլարի, այս տարվա 6 ամսում 8.3 մլրդի է արդեն հասել, եթե այս տեմպով առաջ գնանք, ապա այս տարի 14-16 մլրդ դոլարի կարող է հասնել»,- հայտնել է Պուտինը։

ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին ասել է նաև, որ Փաշինյանին սպասում է Կազանում՝ BRICS-ի գագաթնաժողովին։

Փաշինյանն էլ իր հերթին նշել է, որ վերջին ամիսների ընթացքում շատ ակտիվ քաղաքական երկխոսություն է եղել:

«Փոխվարչապետ Օվերչուկն էր եկել Երևան։ Հոկտեմբերի սկզբին Երևանում կայացավ ԵԱՏՄ միջկառավարական համաժողովը, և այդ շրջանակներում էլ մենք բավական մանրամասն քննարկեցինք մեր գործընկերության հարցերը»,- հավելել է Փաշինյանը։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել