Միհրան Պողոսյանը երբևէ վարկ չի վերցրել, որևէ վարկային պարտավորություն չունի և, բնականաբար, չի կարող լինել «սև ցուցակում»․ հայտարարություն

Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ հոկտեմբերի 7-ին, դատավոր Ռուդոլֆ Ավագյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի և նրան փոխկապակցված 7 անձանց՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական նիստը։

Նիստում դատախազ Տիգրան Ենոքյանը նշեց․ «Պարզվել է՝ Միհրան Պողոսյանին պատկանող անշարժ գույքերի մի մասը գրավադրված են, վարկերը ժամանակին չեն մարվել, նույնիսկ, եթե չեմ սխալվում, կա գրություն, որ Միհրան Պողոսյանը «սև ցուցակում» է հայտվել»։

Ի պատասխան դատախազի այս հայտարարության Միհրան Պողոսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում նշված է, որ Միհրան Պողոսյանը երբևէ վարկ չի վերցրել, որևէ վարկային պարտավորություն չունի և, բնականաբար, չի կարող լինել «սև ցուցակում»։

«Այսօր iravaban.net կայքն, անդրադառնալով Հակակոռուպցիոն դատարանում կայացած «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի և նրան փոխկապակցված 7 անձանց՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական նիստին, մեջբերել է մեղադրող կողմի’ այն է գործող իշխանության հրահանգները կատարող դատախազի այն հայտարարությունը, թե  «Միհրան Պողոսյանը վարկերը ժամանակին չմարելու պատճառով «սև ցուցակում է»»։

Հայտնում ենք, որ դատախազ Տիգրան Ենոքյանի սույն հայտարարությունը որևէ աղերս չունի իրականության հետ և ամբողջությամբ տեղավորվում է գործող ռեժիմի մանիպուլատիվ-պոպուլիստական գործելաոճի տրամաբանության մեջ։
Միհրան Պողոսյանը երբևէ վարկ չի վերցրել, որևէ վարկային պարտավորություն չունի և, բնականաբար չի կարող լինել «սև ցուցակում»։
Կոչ ենք անում լրատվամիջոցներին զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և առաջնորդվել բացառապես ճշտած լուրը հանրությանը ներկայացնելու սկզբունքով»,-ասվում է հայտարարության մեջ։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել