Այս պահին «Դոմուս» խանութ սրահում բռնկված հրդեհի վյրում 14 մարտական հաշվարկ է աշխատում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳՆ մամուլի քարտուղար նարեկ Սարգսյանը։
«Հայտարարվել է բարդության թիվ 3 կանչ, իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ։ Տուժածների մասին տեղեկություն չունենք, հրդեհի պատճառների մասին էլ ոչինչ կա, դա քննությունը կպարզի։
Խոսակցություններ կային, որ պայթյունի ձայներ են հնչել, այս պահին նման ինֆորմացիա չունենք։ Բացի պահեստից, նաեւ խանութի հատվածում է տարածվել հրդեհը»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին, ժամը 12:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» հիպերմարկետի պահեստային տարածքում:
Հրդեհի բարդությունից ելնելով հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ։