Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 7-8-ը աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
Այս մասին հայտնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Վարչապետը Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: