Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առանձին հանդիպում չի նախատեսվում: «Լուրերին» այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանն այսօր աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին ընդառաջ կայանալիք ԱԳ նախարարների խորհրդի նիստին: