Վթարային ջրանջատումներ՝ հոկտեմբերի 7-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հոկտեմբերի 7-ին ժամը 11:30-16:00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի Որմնադիրներ, Սարի Թաղ 1, 2, 3 փողոցների, Խորենացի 100-236 տների ջամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հոկտեմբերի 7-ին ժամը 10:30-16:00-ն կդադարեցվի Վայոց ձորի մարզի գ.Մալիշկա 11 փ., 11 փ. 1 նրբանցքի ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հոկտեմբերի 7-ին ժամը 12:00-18:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի ք.Բերդ Ռ.Մելիքյան փողոցի, Մ.Մաշտոց 1-29 շենքերի, Մ.Խորենացու 28-43 շենքերի ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հոկտեմբերի 7-ին ժամը 11:00-ից մինչև հոկտեմբերի 8-ը 10:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Ղարիբջանյան, Ախուրիկ, Գետք, Բայանդուր, Երազգավորս գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել