Երևանի մետրոպոլիտենը մինչև հոկտեմբերի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ժետոններից

Երևանի մետրոպոլիտենը մինչև հոկտեմբերի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ուղեվարձի վճարման համար նախատեսված ժետոններից։

Դա պայմանավորված է տրանսպորտի վճարման միասնական համակարգի անցնելու հանգամանքով, քաղաքապետարանում կայացած նիստում ասաց գերատեսչության գլխավոր տնօրեն Բաբկեն Սեդրակյանը։

Արդեն մի քանի ամիս է, ինչ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գործում է միայն մեկ անցակետ, որն ընդունում է ժետոններ, մյուսները վճարման էլեկտրոնային համակարգով են աշխատում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել