Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն պատասխանել է ՀՀ ԱԳՆ խոսնակի հայտարարությանը․
«Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարի հայտարարությունները հարձակողական զենքի բոլոր միջոցներով հագեցած և Սահմանադրությամբ ու այլ օրենսդրական ակտերով Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներ ունեցող այս երկրի իբր խաղաղ դիրքորոշման մասին՝ մանիպուլյացիաներ են՝ նպատակ ունենալով մոլորեցնել միջազգային հանրությանը։
Հայաստանի կեղծ քարոզչությունը, որը կոչ է անում մարդկանց զերծ մնալ Բաքվում COP29-ին մասնակցելուց, ցավալի է:
Հայաստանը շահագրգռված չէ տևական խաղաղությամբ եւ փորձում է պահպանել ստեղծված իրավիճակը որպես տարբերակ՝ հետագայում Ադրբեջանի դեմ կրկին ագրեսիա սկսելու համար։
Հայաստանը պետք է ձեռնպահ մնա հակասական հայտարարություններից և սադրիչ քայլերից»,-հայտարարել է Հաջիզադեն։