Հանրային Հեռուստաընկերություն տնօրենը եկավ բանակցության

Հանրային Հեռուստաընկերություն տնօրեն Հովհաննես Մովսիսյանը եկավ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպման։

Լրագրողների այն հարցին, թե ի՞նչ առաջարկով է եկել, նա ասաց, որ առաջարկն արդեն հնչեցրել է․ «Մենք առաջարկել ենք ուղիղ եթերում հարցազրույց, եթե կա ուղերձ անելու ցանկություն, մենք կարող ենք հնարավորություն տալ նաև այդ ընթացքում ուղերձով հանդես գալ, սա է մեր առաջարկը և սպասում ենք արձագանքի»։

Նա խնդրեց, որ 68-ամյա կառույցին՝ Հանրային հեռուստաընկերությանը, վերաբերվել հարգանքով։

Կարեն Բեքարյանը և Հովհաննես Մովսիսյանը ուղիղի եթերում բանակցեցին, թե ինչ պայմաններով պետք է լինի եթեր տրամադրելը։ Հովհաննես Մովսիսյանն ասց, որ իրենք պատրաստ են տրամադրել ուղիղ եթե, եթե ցանկանում են ուղերձը կարող է լինել սկզբում, իսկ հարցերին պատասխանելը՝ դրանից հետո։

Կարեն Բեքարյանն առաջարկեց կոմպրոմիսային տարբերակ, որ հարցազրուցավար չլինի, Սրբազանը դիմի հանրությանը։

Հանրային հեռուստաընկերության տնօրենն ասաց, որ հարցազրուցավարը լինելու է Պետրոս Ղազարյանը։ Կարեն Բեքարյանն ասաց, որ պետք է խորհրդակցեն Բագրատ Սրբազանի հետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել