Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժման մասնակիցները հասան Հանրային Հեռուստաընկերություն։
«Կոչս, դիմումս Հանրային հեռուստաընկերության ղեկավարությանն է, ոչ այլ որևէ օղակի։ Մեկ ժամ ժամանակի մեջ լավ կլինի, որ դուք ձեր հանրային պարտականությունները կատարեք և ընդառաջ գաք մեր պահանջին, հանդիպեք մեր ներկայացոևցիչներին և քննարկեք ուղիղ եթերի պայմանները, եթե այտ տարբերակներ ու առաջարկներ ունենաք, որոնք կբավարարեն մեր պահանջները ի մտի կունենանք։ Ըստ արձագանքի՝ կորոշենք՝ ինչ անել»,-ասաց Բագրատ Սրբազանը։