Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը կավելանա

Կառավարության հոկտեմբերի 3-ի նիստի օրակարգում է Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թվակազմն ավելացնելու վերաբերյալ առաջարկությանը համաձայնություն տալու մասին հարցը։

Կառավարրության որոշման նախագծում ասվում է․

«Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատա­վորների թվակազմն ավելացնելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի հունվարի 26-ի առաջարկությանը՝ հետևյալ դատարաններում և թվակազմով՝

1) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորների թվակազմը՝ 1 դատավորով.

2) Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը՝ 1 դատավորով.

3) Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը՝ 1 դատավորով.

4) Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատա­րանի քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը՝ 1 դատավորով.

5) Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրա­վասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը՝ 1 դատա­­վորով.

6) Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը՝ 1 դատավորով.

7) Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը՝ 1 դատավորով.

8) Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը՝ 1 դատավորով»:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ Դատավորների ավելացման ենթակա հաստիքների թիվը որոշելու նպատակով հիմք են ընդունվել մի շարք հանգամանքներ, մասնավորապես՝

  • Երևան քաղաքի և մարզերի առաջին ատյանի դատարանների քրեական գործերով միջին ծանրաբեռնվածությունը 2021 թվականի, 2022 թվականի և 2023 թվականի 1–ին կիսամյակի ընդհանուր տվյալներով,
  • մարզերի և Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի միջև ծանրաբեռնվածության տարբերությունը` տոկոսային հարաբերակցությամբ,
  • 2021 թվականից մինչև 2023 թվականի առաջին կիսամյակը ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքներով դատարան ստացված վարույթների քանակով, ինչպես նաև նման վարույթներից նախաքննության փուլում կարճված գործերի քանակով։ Այնուհետև նշված երկու տվյալները գումարվել են` դատարանների ապագա ծանրաբեռնվածությունը կանխատեսելու նպատակով։

ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում 2021 թվականի ընթացքում ստացվել է 606 դատական գործ՝ այդ թվում նախորդ հաշվետու ժամանակաշրջանից փոխանցված դատական գործերի:

Մասնավորապես՝

  • Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 201 գործ,
  • Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 38 գործ,
  • Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 9 գործ,
  • Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 53 գործ,
  • Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 30 գործ,
  • Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 33 գործ,
  • Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 146 գործ,
  • Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 44 գործ,
  • Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 17 գործ,
  • Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 35 գործ:

2022 թվականի ընթացքում ստացվել է 311 դատական գործ՝ այդ թվում նախորդ հաշվետու ժամանակաշրջանից փոխանցված դատական գործերի:

Մասնավորապես՝

  • Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 178 գործ,
  • Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 20 գործ,
  • Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 12 գործ,
  • Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 19 գործ,
  • Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 18 գործ,
  • Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 21 գործ,
  • Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 17 գործ,
  • Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 15 գործ,
  • Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 4 գործ,
  • Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 7 գործ:

2023 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ստացվել է  191 դատական գործ՝ այդ թվում նախորդ հաշվետու ժամանակաշրջանից փոխանցված դատական գործերի:

Մասնավորապես՝

  • Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում ստացվել է 96 գործ,
  • Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 11 գործ,
  • Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 9 գործ,
  • Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 24 գործ,
  • Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 10 գործ,
  • Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 5 գործ,
  • Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 4 գործ,
  • Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 16 գործ,
  • Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 10 գործ,
  • Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 6 գործ:

Ընդհանուր առմամբ 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում քննվել է 1108 գործ, որից 475-ը՝ Երևանի առաջին ատյանի քրեական դատարանի կողմից, իսկ 633-ը՝ ՀՀ մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների կողմից:

Միևնույն ժամանակ, 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի կողմից քննվել են թվով 6667 քրեական վարույթ, որոնցից 853-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան, իսկ 2749-ի մասով վարույթը կարճվել է։ Նշված ժամանակահատվածում Հատուկ քննչական ծառայության, այնուհետև` Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից քննվել է 10 քրեական վարույթ, որոնցից 2-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ քրեական վարույթը կարճելու մասին որոշումներ չեն կայացվել։ Պետական եկամուտների կոմիտեում նախաձեռնվել է մեկ քրեական վարույթ։

Հարկ է նկատի ունենալ, որ կարճված գործերի քանակն առանձին հաշվարկվել է` հաշվի առնելով, որ օրենսդրական փոփոխությունից հետո նախաքննություն իրականացնող մարմիններն այլևս մինչդատական փուլում վարույթները կարճելու հնարավորություն չեն ունենալու։ Հետևաբար, միայն կարճված գործերի քանակով հաշվարկ կատարելու դեպքում ավելացող գործերի քանակը մոտավորապես կազմում է 1833 գործ (2749*12/18), իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի
1-ին մասով նախատեսված հանցանքների վերաբերյալ դատարան ստացված գործերի թիվը տարեկան կազմում է մոտ 443 գործ (1108*12/30):

2022 թվականի հուլիսի 1-ից հետո ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթների թիվն աճել է:

Այսպես. ՀՀ քննչական կոմիտեից ստացված տվյալների համաձայն՝ 2022 թվականի հուլիսի 1-ից մինչև 2024 թվականի ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում, այսինքն՝ 21 ամսում, ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածով նախատեսված հանցակազմերով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է 12965 քրեական վարույթ, որից՝

  1. 3796 վարույթ կարճվել է,
  2. 663 վարույթ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան,
  3. 872 վարույթով որոշումներ են կայացվել մեկ վարույթում միացնելու մասին,
  4. 7634 վարույթով նախաքննությունը շարունակվում է:

Այսպիսով, 2022 թվականի հուլիսի 1-ից հետո 21 ամիսներում կարճված և դատարան ուղարկված գործերի ընդհանուր թվով հաշվարկ կատարելու պարագայում՝ մասնավոր մեղադրանքի վարույթի շրջանակներում քննության ենթակա հանցանքների վերաբերյալ վարույթներով դատարանների ապագա ծանրաբեռնվածությունը կազմելու է միջինում տարեկան մոտ 2548 վարույթ (4459*12/21)։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել