Եթե ինչ-որ մեկը կփորձի օրենք խախտել, համապատասխան պատասխան կլինի ոստիկանության կողմից․ Արամ Հովհաննիսյան

Հանրային հեռուստաընկերության առջև մեծ թվով ոստիկաններ կան։ Տեղում է նաև ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը։

Լրագրողի, հարցին, թե արդյո՞ք ինչ-որ վտանգի են սպասում, նա արձագանքեց, որ պարտավոր են պահպանել հասարակական կարգը, ապա խնդրեց՝ չխանգարել իրենց ծառայությանը․ «Հատուկ պահպանվող օբյեկտ է։ Ոչ մեկին օրենք խախտել չի կարելի։ Եթե ինչ-որ մեկը կփորձի օրենք խախտել, համապատասխան պատասխան կլինի ոստիկանության կողմից»։

Հատկ միջոցներ կիրառելու մասին հարցին նա արձագանքեց՝ ըստ իրավիճակի․ «Համոզված եմ, որ չի հասնի դրան, այս ժողովուրդը խոհեմ կգտնվի և դրան չի հասնի բանը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել