Հոկտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ազգային բարերար, Մյուռոնօրհնեքի կնքահայր տիար Սամվել Կարապետյանին։
Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Հանդիպմանը Նորին Սրբությունն անդրադարձավ ազգային մեծ բարերարի հայրենանվեր ու եկեղեցանվեր գործունեությանը, ով նախանձախնդրությամբ մշտապես նաև իր զորակցությունն է բերել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շինությանն ու պայծառությաննը։
Նորին Սրբությունը բարձր գնահատեց տիար Սամվել Կարապետյանի եկեղեցասեր ոգին և Մյուռոնօրհնության կնքահայրությունը ստանձնելու հանձնառությունը և, իբրև նվիրական այդ արարողության հիշատակ, նրան ընծայեց 2024թ. Մյուռոնօրհնության սափորի նմուշը, որով Սուրբ Էջմիածնում օրհնված Մյուռոնը Նվիրապետական Աթոռների գահակալների, թեմակալ առաջնորդների միջոցով բաշխվում է աշխարհասփյուռ մեր ժողովրդին:
Վերջում Հայոց Հովվապետը մաղթեց, որ Աստծո ամենառատ օրհնություններն ու Սուրբ Հոգու շնորհները մշտապես ուղեկցեն ազգային բարերար տիար Սամվել Կարապետյանին և նրա բարեպաշտ ընտանիքին։