Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Թումանյան փողոցում։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի հաղորդագրությունից, որում ասվում է․
«Հարգելի՛ քաղաքացիներ,
մայրաքաղաքում ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 2-ից մինչև նոյեմբերի 15-ը՝ ժամը 23:00-ից 07:00-ն փուլ առ փուլ՝ միակողմանի փակ է լինելու Թումանյան փողոցը:
Մասնավորապես՝ Թումանյան-Սարյան փողոցների խաչմերուկից մինչև Թումանյան-Խանջյան փողոցների խաչմերուկն ընկած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ: Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին:
Վարորդներին հորդորում ենք տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարահատվածի երթևեկելի մասում: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»: