Հայ ժողովուրդը տեսնում է, թե դուք որտեղ և երբ եք հեծանիվ քշում, ինչ ճաշ եք ուտում, բայց Խաղաղության պայմանագրի հետ կապված բաներ կան, որոնցից տեղյակ չենք․ Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին

Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում պատգամավոր Աննա Գրիգորյանն ասաց՝ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ Արցախը մեր վզին կապված թոկ էր, ինչից ինքը ազատվեց․ «Մի՞թե հիմա էլ չկա այն գիտակցումը, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո, Արցախում էթնիկ զտում իրականացնելուց հետո Ադրբեջանը չի կանգնել, Արցախը թոկ չէր մեր վզին, Արցախը մեր հպարտությունն էր, մեր ինքնության մի մասն էր»։

Հարցրեց․ «ՄԱԿ-ի վեհաժողովին ես չլսեցի՝ Դուք խոսեք ուղիղ 1 տարի առաջ տեղի ունեցած Արցախի էթնիկ զտման, օկուպացված տարածքների, գերիների մասին։ Կոնկրետ նշեք խաղաղության պայմանագրի այն կետերը, որոնց շուրջ համաձայնություն չկա»։

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան Գրիգորյանի՝ ասաց․ «Ես ասել եմ՝ ԼՂ հարցը օգտագործվել է որպես թոկ՝ Հայաստանի վզին, և, ընդ որում, նաև Հայաստանի ներսում, որովհետև շատ տարիներ, երբ երկրում տարբեր պրոցեսներ կային՝ սկսած կոռուպցիայից, շարունակած ամեն ինչով, ամեն ինչը բացատրվում էր՝ դե բան ենք անում, բանակ ենք պահում, հետո երևաց՝ ինչ ա պահվել, ոնց ու ինչ տրամաբանությամբ։

ՄԱԿ-ի վերաբերյալ հարցին Փաշինյանը պատասխանեց՝ այդ ամբիոնից դա եղել է իր 4-րդ ելույթը, ինչն ունեցել է այլ տրամաբանություն, իսկ Խաղաղության պայմանագրի բովանդակության մասին նշեց, որ համաձայնեցված բովանդակության վերաբերյալ հանրությունը տեղեկացվել է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել