«Ադրբեջանի կողմից պահանջ կա՞ ադրբեջանցիների կողմից այստեղ վերաբնակեցման, Տիգրանաշենի հետ կապված։ Այդ երկու կետերով կա՞ որոշակի խոսակցություն։ Այդ հարցին պատասխանեք երկար չխոսամ էլի»,- այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետին հարց ուղղեց Գառնիկ Դանիելյանը։
Փաշինյանը հետաքրքրվեց՝ Դանիելյանը մամուլ չի՞ կարդում․ «Ձեզ թվում է՝ սա միամիտների երեկո՞ է։ Դուք չեք զգո՞ւմ, որ նույն խոսույթն եք օգտագործում։ Ադրբեջանն էլ ա ասում կապիտուլյացիա, Դուք էլ։ Բա որ կապիտուլյացիա ա, Դուք ստեղ նստած ի՞նչ գործ ունեք, ինչի՞ եք աշխատավարձ ստանում։ Եթե Դուք համարում եք, որ երկիրը կապիտուլացված ա, ուրեմն դուք ձեզ չեք համարում ՀՀ պատգամավոր, այլ համարում եք այն ուժերի պատգամավոր, ովքեր ըստ Ձեզ՝ կապիտուլացրել են»։
Փաշինյանը հորդորեց կայքերում կարդալ՝ թե Ադրբեջանը ինչ է ուզում․ «Ես Ադրբեջանի խոսնակը չեմ»։
Մանրամասները՝ տեսանյութում։