«Ղարաբաղի հարցը հենց իր էության մեջ «թոկի ձևով Հայաստանի վզին գցած պարանի» գործառույթով են օգտագործել շատ երկրներ»․ Նիկոլ Փաշինյանը՝ Քրիստինե Վարդանյանին

Ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ձայնագրություն միացրեց, որտեղ Նիկոլ Փաշինյանը խոսում էր Արցախի և Հայաստանի հարցում փոխզիջման անհնարինության մասին․ «Ուզում եմ անդրադառնաք այն կետին, որը, ըստ Ձեզ, չի համաձայնեցվել, որովհետև ՄԱԿ-ի ամբիոնում Ջեյհուն Բայրամովը խոսում էր ռևանշի բացառման մասին, խոսում էր փախստականների վերադարձի մասին, արդյո՞ք այդ չհամաձայնեցված կետը վերաբերում էր նշվածներից մեկին»,-վարչապետին հարց ուղղեց պատգամավորը։

Վարչապետը հայտնեց, որ խնդրին անդրադարձել է 1996 թվականից սկսած գործընթացներից․ «Գործնականում այդ փոխզիջումները տեղի չեն ունեցել, ինչը հանգեցրել է պատերազմի։ Բայց ո՞րն է հարցի էությունը․ այս ամբիոնից ես մի քանի անգամ ասել եմ, որ Ղարաբաղի հարցը հենց իր էության մեջ «թոկի ձևով Հայաստանի վզին գցած պարանի» պարանի գործառույթով են օգտագործել շատ երկրներ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել