Գրին քարտի կամ Բազմազանության վիզաների 2026թ․ ծրագրով անցկացվող խաղարկության մասնակիցների գրանցումը սկսվում է 2024թ․ հոկտեմբերի 2-ից՝ Երևանի ժամանակով 20։00-ից և կշարունակվի մինչև նոյեմբերի 5-ը։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատնից։
«Խաղարկության համար գրանցվե’ք ՄԻԱՅՆ այստեղ՝ dvprogram.state.gov
Գրանցման համար որևէ ՎՃԱՐՈՒՄ ՉԻ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ
Հնարավոր խաբեություններից խուսափելու համար տես՝ travel.state.gov/dvfraud
Մանրամասն տեղեկությունների համար տես՝ travel.state.gov/dv»,-նշվում է հաղորդագրության մեջ։
