«Դուք խոստացել էիք որևէ հարց ժողովրդի թիկունքում չլուծել և քննարկել ժողովրդի հետ։ Հիմա Հայաստանն ու Ադրբեջանը մի գործընթաց են սկսել, որը դուք կոչում եք «խաղաղության գործընթաց», կոչ եք անում Ադրբեջանին շրջանառվող փաստաթուղթը, որը գաղտնի եք պահում ընդդիմությունից և հասարակությունից, այդ փաստաթղթից ծաղկաքաղ անել և փաստաթուղթը ստորագրել։ Ճիշտ չէր լինի՞ նախապես այդ 13 համաձայնեցված հոդվածները ներկայացնել հասարակությանը, պարզել՝ արդյո՞ք հասարակությունը համաձայն է այդ պայմաններով թղթի ստորագրմանը, որը կոչում եք «խաղաղության պայմանագիր»»,- այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Կառավարության հարցուպատասխանի ընթացքում վարչապետին հարց ուղղեց ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նա խնդրեց նաև այդ 13 կետերի բովանդակությունը ներկայացնել։
Ի պատասխան Փաշինյանն ասաց, որ իրենց առաջարկած բովանդակությունը հանրության համար պարզ, հասկանալի և բացահայտված է․ «Այդ կետերին ես անդրադարձել եմ տարբեր առիթներով՝ ասուլիսներում, ելույթներում, հարցուպատասխաններում։ Այստեղ գաղտնիքի խնդիր չկա, դիվանագիտական կոռեկտության հարց կա․ չեմ կարող հիմա պահել այդ թուղթը և ասել՝ այ առաջին կետում էս ա գրած, երկրորդ կետում էս ա»։
Մանրամասները՝ տեսանյութում։