Հոկտեմբերի 1-ին Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հայտարարություն տարածեց ու նշեց, որ պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել․ «Այսօր որոշեցի ես էլ միանամ իմ պաշտոնավարման դեմ ստորագրահավաքին: Վարչապետին ներկայացրեցի իմ հրաժարականի դիմումը»։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 2-ին, նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել նախարարի՝ պաշտոնից ազատման հրամանագիրը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Գրիգոր ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ազատել արդարադատության նախարարի պաշտոնից»,-նշվում է նախագահի հրամանագրում: