Իսրայելական բանակը Telegram ալիքով հայտնել է Իրանից հրթիռների արձակման մասին։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
«Որոշ ժամանակ առաջ հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Ձեզ հրամայված է մնալ զգոն և խստորեն հետևել Գլխավոր ճակատի հրամանատարության հրահանգներին: Իսրայելի պաշտպանության բանակն անում է և կանի անհրաժեշտ ամեն ինչ Իսրայել պետության խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար»,- ասվում է հրապարակման մեջ։
Ըստ Jerusalem Post-ի՝ Իրանը մոտ 400 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։