Ադրբեջանում մարդու իրավունքների վատթարացող իրավիճակը կքննարկվի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը Ստրասբուրգում կայանալիք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանում։
Հարցն ընդգրկված է նստաշրջանի օրակարգում «Ադրբեջանում մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության հետ կապված իրավիճակի վատթարացում» ձևակերպմամբ։
Սեպտեմբերի 30-ին 81 կողմ, 33 դեմ, 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ օրակարգ է ընդգրկվել այս թեմայով քննարկումը։ Բանավեճը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին։
Արդյունքների հիման վրա ԵԽ Նախարարների կոմիտեն կարող է ընդունել առաջարկություններ՝ Ադրբեջանի դեմ կազմակերպության նկատմամբ ստանձնած պարտավորությունները չկատարելու համար միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։