Ռուսաստանը պատրաստ է կատարել իր պարտավորությունները՝ նպաստելու Երևանի և Բաքվի միջև երկխոսությանը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է РИА Новости-ն։
«Մենք միշտ պատրաստ ենք մեր մասնակցությամբ իրականացնելու այն, ինչ պայմանավորվել ենք։ 2020 թվականի նոյեմբերից սկսած և երկու տարվա ընթացքում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները հանդիպել են երեք անգամ։ Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման համար ստեղծվել է եռակողմ աշխատանքային խումբ։ Կան սահմանի սահմանազատման մեխանիզմներ և այլն։ Մենք պատրաստ ենք կատարել մեր բոլոր պարտավորությունները, որոնք ամրագրված են»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների Կազանում հնարավոր հանդիպման մասին հարցին։