Իսրայելի բանակը պաշտոնապես հաստատել է Բեյրութին հասցված հարվածից հետո «Հըզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլայի մահը։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
Նրա հետ միասին սպանվել են նաև «Հըզբոլլահ»-ի մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ։
Ավելի վաղ իսրայելական աղբյուրները հայտնել էին, որ Հասան Նասրալլան գտնվում էր ավիահարվածի վայրում, և «դժվար թե ողջ մնացած լինի»։