Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը

2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Սահմանադրական դատարանի որոշումն այսօր է հրապարակվել, վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Հիշեցնենք՝ օգոստոսի 30-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։ Սեպտեմբերի 5-ին Հայաստանի կառավարությունը հավանություն էր տվել Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի վավերացմանը, որից հետո փաստաթուղթը ուղարկվել էր Սահմանադրական դատարան։

Գործի դատաքննությունն անցկացվել է գրավոր ընթացակարգով։ Զեկուցողներ են նշանակվել ՍԴ դատավորներ Վահե Գրիգորյանը, Դավիթ Խաչատուրյանը և Էդգար Շաթիրյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել